• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
30 Մայիս 2025 15:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

Արցախ, Հասարակություն, Մշակույթ,
13 Փետրվար 2025 21:17
ShareShareShare
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին
telegram

2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի չորս գյուղ և ոչնչացրել առնվազն մի քանի տասնյակ հուշարձան, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր։ Այս մասին են վկայում արբանյակային լուսանկարները և փաստացի այլ տվյալներ։ Ամենայն հավականությամբ՝ ավերածությունների քանակն ավելի շատ է, բայց ներկա պահին միայն դրանց որոշների մասին կան փաստական տվյալներ։

Ղարաբաղում ավերված մշակութային ժառանգության օբյեկտների թիվը 2023 թվականի սեպտեմբերին բնիկ հայերի տեղահանումից հետո 2024 թվականի հունիսի տվյալներով աճել է 75%-ով և շարունակվում է մինչ օրս։ Բաքուն չի թույլատրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղի տարածք։

Armenia Today-ը հավաքագրել է տեղեկություն Արցախի տարածքում 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո ավերված պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք «զոհ են գնացել» Բաքվի մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Հիմնովին ավերված գյուղեր

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն համառորեն մերժում են հայերի՝ Արցախում իրենց տներ վերադառնալու իրավունքը, այլև անում են հնարավոր ամեն բան, որպեսզի այդ տները և նույնիսկ ամբողջական բնակավայրերն այլևս չլինեն։ Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղը դարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից հիմնահատակ ավերված առաջին բնակավայրը։ Դրա ոչնչացման մասին թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնել էր 2024 թվականի ապրիլին։

Ադրբեջանն ավերել է նաև Հադրութի շրջանի արցախյան Մոխրենես գյուղը, որը 2020 թվականի հոկտեմբերից գտնվում է Բաքվի վերահսկողության տակ։ Փետրվարին Monument Watch-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնել էր, որ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղն ամբողջությամբ ավերվել է։ Նույն ամսին հայտնի էր դարձել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ավերման մասին։

Քանդված և ավերված եկեղեցիներ

Արցախում ամենածանր ավերածությունները կրում են կրոնական ժառանգության օբյեկտները, հիմնականում՝ եկեղեցիները, ինչի մասին վկայում են արբանյակային լուսանկարները և միջազգային մոնիթորինգային կազմակերպությունների զեկույցները։ 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել էին Քաշաթաղի շրջանի Տանձատափ գյուղի եկեղեցին։ 2024 թվականի փետրվարին Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր եկեղեցիները մշակութային վանդալիզմի զոհ էին դարձել։

2024 թվականի մարտին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարը դարձել էր ադրբեջանցի վանդալների հերթական թիրախը։ Դրանից առաջ՝ 2023 թվականի նոյեմբերին, ադրբեջանցիները Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր տաճարի գմբեթներից հանել էին խաչերը, ինչպես նաև տապալել Եվրոպայում բարձրությամբ երկրորդը համարվող Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բլրի խաչը։

2024 թվականի մայիսին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համանախագահ Րաֆֆի Քորթոշյանը հայտնել էր Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ամբողջական ավերման մասին։ Դրա փոխարեն Ադրբեջանի իշխանություններն սկսել էին մզկիթ կառուցել։ Ադրբեջանական օկուպանտները Շուշիում հողին էին հավասարեցրել նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը հայտնի է «Կանաչ ժամ» անունով։ Դեռևս 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, «Կանաչ ժամ» եկեղեցին պայթեցվել էր, որի հետևանքով վնասվել էին գմբեթն ու զանգակատունը։ 2024 թվականի հոկտեմբերին ադրբեջանցիներն ամբողջությամբ փոխել էին Շուշիի Ղազանչեցոց տաճարի տեսքը և այն վերածել ռուսական եկեղեցու։ Ոչնչացման վտանգի տակ է նաև Աղավնո գյուղի Սուրբ Նահատակաց եկեղեցին։

Քանդված և պղծված գերեզմանոցներ

Հայ ժողովրդի ներկայության մեկ այլ հետք են նաև գերեզմանանոցները, որոնք նույնպես պաշտպանված չեն ադրբեջանցի վանդալներից։ Հունվարին հայտնի էր դարձել, որ պղծվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում գտնվող եղբայրական գերեզմանանոցն ու Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշահամալիրը։ 2024 թվականի ապրիլին Caucasus Heritage Watch-ը հայտնել էր Շուշի քաղաքի Ղազանչեցոց հայկական գերեզմանատան ոչնչացման մասին։ Դիտորդական կազմակերպությունը դրա վնասի մասին գրել էր դեռ 2023 թվականի նոյեմբերին։

Ավելի վաղ ադրբեջանցիներն ավերել էին Շուշիի շրջանի Հին Շենի գերեզմանատունը։ Ոչնչացվել էին նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Ասկերանի շրջանի Սղնախ գյուղերի հայկական գերեզմանոցները։ Միևնույն ժամանակ՝ Բաքուն Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ գյուղերի հայկական գերեզմանոցները ներկայացնում է որպես «ադրբեջանցիների թաղումներ»։

Պղծված հուշարձաններ

Հայկական հողերի օկուպացիայից ի վեր ադրբեջանցիները պարբերաբար պղծում են հայրենիքի ազատության համար պատերազմներում զոհված ազատամարտիկների, զինվորականների հուշարձանները։ 2024 թվականի հունվարին Հադրութի շրջանի Հակակու գյուղում քանդել էին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Նմանատիպ հուշարձաններ են պղծվել Շահումյանի շրջանի Ծար և Մարտակերտի շրջանի Գետավան գյուղերում։ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են ոչ միայն Արցախյան պատերազմի մասնակիցների, այլև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանների ավերում ու պղծում։

Այսպես, 2024 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հուշարձանի ոչնչացման մասին։ Բացի այդ, ոչնչացվել կամ պղծվել են Հադրութի ազատամարտիկների հուշարձանը, Շուշիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, երեք հուշարձան Հադրութի շրջանի Ազոխ գյուղում, որոնք կանգնեցվել էին ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների։ Վտանգի տակ է նաև Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցը։ Վանդալները խաչքարեր են ոչնչացրել նաև Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի Թթու ջուր կոչվող տարածքում, Շուշի և Մարտակերտ քաղաքներում։

Վանդալիզմ և շենքերի ապամոնտաժում Ստեփանակերտում

Ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ փորձում են ջնջել հայկական ներկայության հետքերն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2024 թվականի մարտին քաղաքում քանդվել են Արցախի Ազգային ժողովի և Արցախի ազատամարտիկների միության շենքերը։ Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն ադրբեջանցիների կողմից խորհրդարանի շենքի ավերումն անվանել էր «կրկնակի հարված», որը հասցվել է ժողովրդավարությանը հայերի հավատարմության խորհրդանիշին։ Նա ահազանգել էր «Արցախում հայության բոլոր հետքերի մեթոդական ոչնչացման» մասին։ 2023 թվականի նոյեմբերին ադրբեջանցիները հանել էին Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարի գմբեթների խաչերը, ինչպես նաև տապալել էին Ստեփանակերտի մերձակայքում գտնվող բլրի խաչը, որը բարձրությամբ երկրորդն էր Եվրոպայում։

2024 թվականի փետրվարին օկուպանտները ոչնչացրել էին Շառլ Ազնավուրի, Աշոտ Ղուլյանի, Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովի և գրող Հակոբ Հակոբյանի հուշարձանները։ Նույն ամսին Ադրբեջանը վանդալիզմի էր ենթարկել Անդրանիկի փողոցի քանդակները և քանդել Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը, որը կառուցվել էր խորհրդային տարիներին և քաղաքի բնակիչների մանկության խորհրդանիշն է։

2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ քանդվել են Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները և նույն հրապարակի մոտ գտնվող ավանդական հայ տատիկի կերպարը խորհրդանշող արձանը։ 2024 թվականի օգոստոսին Ադրբեջանի իշխանություններն սկսել էին Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն անվանակոչելու գործընթացը։ Անցյալ տարվա աշնանը՝ այնտեղից հայերի բռնագաղթից մեկ տարի անց, օկուպանտներն սկսել էին ավերել Արցախի մայրաքաղաքի պատմական թաղամասերը։ Ադրբեջանական վարչակազմն սկսել էր զանգվածաբար քանդել բնակելի շենքերը՝ հողին հավասարեցնելով Թումանյան փողոցի երկայնքով գտնվող պատմական թաղամասերը։

Հայկական մշակույթի «աղվանակացման» փորձեր

Տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները փորձում էին Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և պատմամշակութային նշանակություն ունեցող հայկական հուշարձանները ներկայացնել որպես «ալբանական» (աղվանական)՝ դրանով իսկ արդարացնելով իրենց զինված հարձակումները։ 2022 թվականի փետրվարին Բաքուն ստեղծել էր աշխատանքային խումբ՝ «ալբանական կրոնական տաճարների վրա կեղծ հայերեն գրությունները» հեռացնելու համար։ Սա, ըստ Հայաստանի արտգործնախարարության, իրականում ուղղված է տարածաշրջանում քրիստոնեական հայկական ժառանգությունը փոխելուն ու պղծելուն։
Արցախից հայերի բռնի գաղթից հետո պատմության կեղծման առաջին գործողությունը 2023 թվականի դեկտեմբերին Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու «վերակառուցումն» էր՝ «աղվանական վանքի» անվան տակ։ Խաչն ապամոնտաժվել է, իսկ հայերեն բոլոր գրությունները ջնջվել են։

Ադրբեջանական լրատվամիջոցներն «աղվանական» են անվանում Մարտունու շրջանում գտնվող 4-րդ դարի հայկական Ամարասի վանքը, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և Քաշաթաղի շրջանի Զորախաչ եկեղեցին: Բաքուն հայերին մեղադրում է նաև «ալբանական հուշարձանները» ոչնչացնելու մեջ։ Ադրբեջանցի «պատմաբանները» պարբերաբար այցելում են Արցախի օկուպացված տարածք և տեսահոլովակներ են նկարահանում տարբեր վանական համալիրներում, այդ թվում՝ Գանձասարում, Դադիվանքում և Ամարասում։ Դրանցում նրանք պնդում են, որ հայերը պղծել են այս վանքերի պատմական ամբողջականությունը, զբաղվել դրանց «հայկականացմամբ» և փոխել տեսքը։

Բաքուն այս հարցում չի սահմանափակվում դատարկ հայտարարություններով և ակտիվորեն իրականացնում է այդ հուշարձանների տարածքում երեսպատման և վերանորոգման աշխատանքներ։ Ավելին, նույնիսկ այն օբյեկտները, որոնք ճանաչված են որպես աղվանական կամ ուդիական, ենթարկվում են վանդալիզմի Լեռնային Ղարաբաղի օկուպացված շրջաններում։ Նման ոճրագործության զոհ է դարձել Հադրութի շրջանի Սպիտակ Խաչ վանքը 2024 թվականի հունվարին։ 2024 թվականի փետրվարին օկուպանտները քանդել էին Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու խաչն ու խաչքարերը, ապամոնտաժել Մարտակերտի շրջանի Վանքասար եկեղեցու խաչը։

2024 թվականի հունվարին ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» էին կատարել Արցախի Հադրութի շրջանի օկուպացված Տող գյուղի մելիքների ապարանքի բակում՝ գյուղի տարածքում գտնվող հուշարձանները ներկայացնելով որպես «աղվանական»։ Բաքուն փորձում է «աղվանականացնել» նաև մ.թ.ա. 8-6-րդ Արցախում հայտնաբերված քարե մարդակերպ կոթողները։ Բացի այդ, ադրբեջանցիները թուրքական ծագում են վերագրում Խաչենի հայ տիրակալ Հասան-Ջալալին։

Ադրբեջանի իշխանությունները կեղծիքներ են տարածում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող վանքերի, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող եկեղեցիների վերաբերյալ։ Բաքուն Սաղմոսավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական մշակութային ժառանգության վայր, որն իբր գտնվում է «Արևմտյան Ադրբեջանի» թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում և Նորավանքն անվանում է «աղվանական» կառույց։

2025 թվականի հունվարին Ադրբեջանի կառավարական հեռուստաալիքը երկրորդ անգամ Հառիճավանքի հայկական վանական համալիրը ներկայացրել էր որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Վերջին անգամ Բաքվի հեռուստաընկերությունը փորձել էր այս համալիրը ներկայացնել որպես «թուրք-քրիստոնեական» 2024 թվականի հունվարին։ Շատ փորձագետներ այս քաղաքականությունը գնահատում են որպես Ադրբեջանի կողմից ռասիզմի և հայերի նկատմամբ թշնամանքի պետական քարոզչության մաս, որը հետևողական կեղծիքներով հող է ստեղծում Հայաստանի դեմ ագրեսիայի համար։

telegram
Tags: ԱդրբեջանԱրցախգերեզմանոցներեկեղեցիների ավերումխաչքարերՀայաստանմշակութային ցեղասպանություն

Առնչվող Նորություններ

Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից

Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից

30 Մայիս 2025 14:57

ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած արտահայտությունները ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն են, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված...

«Հարձակում՝ եկեղեցու վրա»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

«Հարձակում՝ եկեղեցու վրա»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

30 Մայիս 2025 12:29

Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 30-ին

30 Մայիս 2025 07:54

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

ԱՆ-ն դատապարտել է հիվանդանոցում մահացած երեխայի հարազատների կողմից բուժաշխատողի հանդեպ բռնության կիրառումը

29 Մայիս 2025 22:17

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել «Մուրացան» ԲԿ-ում 1,5 տարեկան երեխայի մահվան հանգամանքների մասին և դատապարտել բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության...

ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է

ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի ժամկետը երկարաձգվել է

29 Մայիս 2025 21:30

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը, հայտնում է...

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

29 Մայիս 2025 20:58

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանտար Լևոն Մնացականյանը Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ հերքել է «տուժողի» ցուցմունքները 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերի...

Ավելին
  • Լուրեր
Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից

Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից

30 Մայիս 2025 14:57
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով

ՌԴ պատվիրակությունը մեկնում է Ստամբուլ և պատրաստ է բանակցություններին․ Պեսկով

30 Մայիս 2025 14:32
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ստորագրել են համագործակցության 2025-2026թթ․ ծրագիրը․ ՀՀ ՊՆ

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ստորագրել են համագործակցության 2025-2026թթ․ ծրագիրը․ ՀՀ ՊՆ

30 Մայիս 2025 14:07
Ո՛չ Ադրբեջանի կրակոցների սադրանքներին ենք տրվելու, ո՛չ հայտարարությունների․ Հովհաննիսյան

Ո՛չ Ադրբեջանի կրակոցների սադրանքներին ենք տրվելու, ո՛չ հայտարարությունների․ Հովհաննիսյան

30 Մայիս 2025 14:01
Վարչապետի խոսքը եկեղեցու մասին սխալ է ընկալվել, զարմացած եմ․ Տիգրանյան

Վարչապետի խոսքը եկեղեցու մասին սխալ է ընկալվել, զարմացած եմ․ Տիգրանյան

30 Մայիս 2025 13:56
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստ (ուղիղ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստ (ուղիղ)

30 Մայիս 2025 13:41
Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ․ Խաչատրյանը՝ գումարով կարճատև ծառայության նախագծի մասին

Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ․ Խաչատրյանը՝ գումարով կարճատև ծառայության նախագծի մասին

30 Մայիս 2025 13:35
Սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, դրանից խոսելը ո՞չ, սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Սրբապիղծ կյանքով ապրելը նորմալ է, դրանից խոսելը ո՞չ, սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

30 Մայիս 2025 13:25
Երևանում շտապօգնության բժիշկներն ու վարորդները բռնության են ենթարկվել․ Հայկ Կոստանյան

Երևանում շտապօգնության բժիշկներն ու վարորդները բռնության են ենթարկվել․ Հայկ Կոստանյան

30 Մայիս 2025 12:56
Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմումի վրա է․ Մամիջանյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

Փաշինյանի ռեյտինգը պատմական մինիմումի վրա է․ Մամիջանյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին

30 Մայիս 2025 12:46
«Հարձակում՝ եկեղեցու վրա»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

«Հարձակում՝ եկեղեցու վրա»․ հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

30 Մայիս 2025 12:29
Զորքերի տեղաշարժի և էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը՝ բացի ՀՀ պաշտոնյաներից․ Մամիջանյան

Զորքերի տեղաշարժի և էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը՝ բացի ՀՀ պաշտոնյաներից․ Մամիջանյան

30 Մայիս 2025 12:18
Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ․ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

30 Մայիս 2025 12:09
Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

Խորհրդարանական ճեպազրույցներ (ուղիղ)

30 Մայիս 2025 12:00
Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արված հայտարարությունները կապել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ

Ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արված հայտարարությունները կապել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ

30 Մայիս 2025 11:34
Եթե մասնակցեմ ընտրություններին, կմասնակցեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով․ Ծառուկյան

Եթե մասնակցեմ ընտրություններին, կմասնակցեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով․ Ծառուկյան

30 Մայիս 2025 11:29
Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով տուն է վնասվել, խոցվել է մանր եղջերավոր. ՊՆ

Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով տուն է վնասվել, խոցվել է մանր եղջերավոր. ՊՆ

30 Մայիս 2025 11:15
Մեր եկեղեցիները չուլանացված են. Նիկոլ Փաշինյան

«Սրբազան, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «հուզել է, որ պաշտոնապես ամուսնացած չեմ». Փաշինյան

30 Մայիս 2025 10:54
Սասուն Միքայելյանը ՔՊ ղեկավար կազմից «դեղին քարտ» է ստացել․ ԶԼՄ

Սասուն Միքայելյանը ՔՊ ղեկավար կազմից «դեղին քարտ» է ստացել․ ԶԼՄ

30 Մայիս 2025 10:49
«Հանրային ընդվզում կա». ԱԺ-ում հետաձգվել է գումարի դիմաց կարճ ժամկետով ծառայելու նախագծի մասին նիստը

ՔՊ-ում կարծում են, որ փողի դիմաց կարճատև ծառայելու օրինագիծը կխորացնի սոցիալական անարդարությունը․ ԶԼՄ

30 Մայիս 2025 10:16
Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

Կանադայում անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից, մարդկանց տարհանում են

30 Մայիս 2025 10:09
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Քելլոգ

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի հարցով բանակցություններին. Քելլոգ

30 Մայիս 2025 09:44
Տարադրամի փոխարժեքը մարտի 29-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 30-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

30 Մայիս 2025 09:40
Իսրայելի բանակը լքել է Լիբանանի հարավը՝ իր վերահսկողության տակ թողնելով հինգ դիրք

ՀԱՄԱՍ-ը մերժել է ԱՄՆ-ի՝ հրադադարի նոր առաջարկը

30 Մայիս 2025 09:14
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 30-ին

30 Մայիս 2025 07:54
Երևանում տեղի է ունեցել «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը

Երևանում տեղի է ունեցել «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը

30 Մայիս 2025 00:40
Սահմանի երկայնքով լինում են կրակոցներ, բայց ՀՀ ուղղությամբ չեն․ Սուրեն Պապիկյան

Հրաժարվել են, որ իրենք են արել․ Պապիկյանը՝ Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին

30 Մայիս 2025 00:14
5-ամյա Ալեք Վան Խաչադուրյանը ելույթ կունենա Disney Concert Hall-ում

5-ամյա Ալեք Վան Խաչադուրյանը ելույթ կունենա Disney Concert Hall-ում

29 Մայիս 2025 23:35
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

29 Մայիս 2025 22:47
Լոռու մարզի գյուղերից մեկում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

ԱՆ-ն դատապարտել է հիվանդանոցում մահացած երեխայի հարազատների կողմից բուժաշխատողի հանդեպ բռնության կիրառումը

29 Մայիս 2025 22:17
Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից
Հասարակություն

Սյունյաց թեմի առաջնորդը Փաշինյանի հայտարարություններն անվանել է վիրավորական և անհարգալից

30 Մայիս 2025 14:57

ՀՀ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած արտահայտությունները ոչ միայն անտեղի ու խիստ անհաջող համեմատություն են, այլև վիրավորական ու անհարգալից բնորոշում՝ ուղղված...

ԿարդալDetails
Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման հարցը․ Պեսկով
Աշխարհում

ՌԴ պատվիրակությունը մեկնում է Ստամբուլ և պատրաստ է բանակցություններին․ Պեսկով

30 Մայիս 2025 14:32

Ռուս բանակցողների պատվիրակությունը պատրաստ է Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ