• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
31 Մայիս 2025 20:42
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հաթերք գյուղի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

Արցախ,
24 Դեկտեմբեր 2024 23:25
ShareShareShare
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հաթերք գյուղի Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը
telegram
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հաթերք գյուղում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը, հայտնում է Monument watch-ը։ Հուշարձանի ավերման փաստը հաստատվել է դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածված մի տեսանյութում, որը հետո հեռացրել են։ Monument watch-ը հիշեցրել է, որ հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված էին զոհված հաթերքցիների անուն ազգանունները։ Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել էր 400 մարտիկ, որոնցից 195-ը զոհվել էին: Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. անզեն աչքով էլ երևում էին ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Նախաձեռնությունը շեշտել է, որ Հաթերքի հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի «ա» կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումն Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը, Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Հադրութի Ազոխ գյուղում ավերվել էին երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։ Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող  Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։ 2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։
telegram
Tags: ԱդրբեջանԱրցախՀաթերքՀայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2025 07:43

Հայաստանի մարզերում մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 22-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 30-ին

30 Մայիս 2025 07:54

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

Արցախի ՊԲ նախկին հրամանատարը Բաքվում հերքել է «տուժողի» ցուցմունքները

29 Մայիս 2025 20:58

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանտար Լևոն Մնացականյանը Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ հերքել է «տուժողի» ցուցմունքները 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերի...

Արցախի ԱԺ-ն մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրել Սամվել Շահրամանյանին

Սահմանված ժամկետում Արցախի նախագահի նոր թեկնածու չի առաջադրվել․ ԶԼՄ

29 Մայիս 2025 11:05

Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն թեկնածու չի առաջադրվել, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով արցախյան իր...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 28-ին

28 Մայիս 2025 07:39

Հայաստանի մարզերի մեծ մասում մայիսի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր...

Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով

Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով

28 Մայիս 2025 00:30

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մայիսի 26-28-ը կազմակերպվել է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողով, հայտնում է Մայր...

Ավելին
  • Լուրեր
Հայ-ամերիկյան «Dave’s Hot Chicken»-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան «Dave’s Hot Chicken»-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակիչների գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

31 Մայիս 2025 16:42
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

31 Մայիս 2025 16:16
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

31 Մայիս 2025 15:57
Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

Աբխազիայում կբացվի Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա

31 Մայիս 2025 15:48
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը կտրականապես մերժել է Արևմուտքի պահանջները

31 Մայիս 2025 15:31
ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00
Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

31 Մայիս 2025 14:32
Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթել և հայաթափել է Արցախը․ Գարեգին Երկրորդ

31 Մայիս 2025 14:13
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Փաշինյանի գրառումները Հայ Առաքելական եկեղեցու վրա

31 Մայիս 2025 13:51
Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

Իշխող կուսակցության պատգամավորները գործուղումների ժամանակ բյուջեի հաշվին մնում են բարձրակարգ հյուրանոցներում․ ԶԼՄ

31 Մայիս 2025 13:22
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

31 Մայիս 2025 12:34
Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

Սամվել Շահրամանյանին կանչել են հարցաքննության, գործը թեժ փուլում է․ ԶԼՄ

31 Մայիս 2025 11:59
Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

Իրավապաշտպանները Փաշինյանին մեղադրել են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ

31 Մայիս 2025 11:18
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

31 Մայիս 2025 10:21
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 31-ին

31 Մայիս 2025 07:43
Դյուսելդորֆի օդանավակայանում ուղևորից առգրավել են ամբողջական կոկորդիլոսից պատրաստված պայուսակը

Դյուսելդորֆի օդանավակայանում ուղևորից առգրավել են ամբողջական կոկորդիլոսից պատրաստված պայուսակը

31 Մայիս 2025 00:36
Microsoft-ը վերջնականապես լքում է ռուսական շուկան

Microsoft-ը վերջնականապես լքում է ռուսական շուկան

31 Մայիս 2025 00:07
Եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարություններ, արձագանքներ, կրակոցներ՝ Խոզնավարի ուղղությամբ․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարություններ, արձագանքներ, կրակոցներ՝ Խոզնավարի ուղղությամբ․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

30 Մայիս 2025 23:40
ԱՄՆ-ն քննարկում է միգրանտներին Արևելյան Եվրոպայի երկրներ արտաքսելու հարցը․ WSJ

ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է արտաքսել 500 000 ներգաղթյալի

30 Մայիս 2025 23:30
Քամու ժամանակ թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել ԲԿ-ից

Քամու ժամանակ թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել ԲԿ-ից

30 Մայիս 2025 22:48
Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն․ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել

Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն․ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել

30 Մայիս 2025 22:13
ԱՄՆ-ում աշխատակիցներն ավարտական միջոցառում են կազմակերպել մահացու հիվանդություն ունեցող դեռահասների համար

ԱՄՆ-ում աշխատակիցներն ավարտական միջոցառում են կազմակերպել մահացու հիվանդություն ունեցող դեռահասների համար

30 Մայիս 2025 21:52
Սյունիքի մարզում վրաերթից երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը

Սյունիքի մարզում վրաերթից երեխայի մահվան դեպքով ձերբակալվել է վարորդը

30 Մայիս 2025 21:23
Հայ-ամերիկյան «Dave’s Hot Chicken»-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով
Աշխարհում

Հայ-ամերիկյան «Dave’s Hot Chicken»-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42

Չորս հայ ընկերների կողմից հիմնադրված կծու հավի ռեստորանների ցանցը՝ հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը, պաշտոնապես ձեռք է բերվել 1 միլիարդ դոլար...

ԿարդալDetails
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը
Մշակույթ

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55

«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, կանցկացվի Երևանի Սիրահարների այգում հունիսի 6-ին, հայտնել է Հայաստանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ