• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
07 Հուլիս 2025 02:30
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Սուտ թեզ է․ Շահրամանյանը՝ Արցախի լուծարման համար իրեն ուղղված Փաշինյանի մեղադրանքի մասին

Արցախ, Քաղաքականություն,
02 Սեպտեմբեր 2024 11:18
ShareShareShare
telegram

Սուտ թեզ է, Արցախի Հանրապետության օրը՝ սեպտեմբերի 2-ին, «Եռաբլուր» այցի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողներին այսպես է մեկնաբանել օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումն ստորագրելու հետ ինքն առնչություն չունի և պատասխանատուն Արցախի իշխանությունն է։

«Տեղահանվելով Հայաստան՝ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որի հիմքում ՀՀ անվտանգությանը չվնասելն է։ Ես Արցախի բոլոր պաշտոնյաներին տեղեկացրել եմ, որ մեզ համար ՀՀ անվտանգությունն առաջնահերթություն է, և ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացնում են ՀՀ իշխանությունները։ Սակայն տեսնում ենք, որ տարբեր առիթներով Արցախի լուծարման հետ կապված հարցը մանիպուլացվում է։ Փաստաթուղթը, որը մենք ստիպված էինք ստորագրել, օգնել է խաղաղ բնակչությանն ապահով տեղափոխել ՀՀ»,- ասել է Շահրամանյանը։

Նա ընդգծել է, որ մինչ այն ստորագրելն իմացել են, որ փաստաթուղթը հակասահմանադրական, հակաօրինական է։

«Այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ստացել, պաշտոնապես չի հրապարակվել իրավական համակարգում։ Երբ տեղահանվեցինք ՀՀ՝ լսեցինք բնակչության կարծիքը։ Նրանք բոլորը չեն ցանկացել ինտեգրվել Արդրբեջանին ու իրենց հայրենիքը թողնելու որոշում են կայացրել։ Որոշում ենք կայացրել ստորագրել այդ փաստաթուղթը, ինչի մասին գրավոր տեղեկացրել եմ Հայաստանի վարչապետին։ Եվ այսօր խոսել այն մասին, թե այդ փաստաթուղթն իրավական ուժ ունի, անիմաստ է և իրականությանը չի համապատասխանում»,- հավելել է նա։

Շահրամանյանը նաև հայտնել է, որ չի հանդիպել Փաշինյանին և նման փորձել էլ չի արել։

«Մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, ինչը բնական է, սակայն մինչ օրս չենք հանդիպել ու ոչ մի հարց չենք քննարկել»,- նշել է նա։

Շահրամանյանը համաձայն չէ նաև Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Արցախ վերադառնալու շուրջ առկա ձևակերպումները հակասում են ՀՀ պետական շահերին։

«Տեղյակ չեմ, թե այդ հարցով ում կողմից և ինչ փաթեթներ են ներկայացվել ՀՀ կառավարությանը։ Մենք տարբերակներ և որևիցե առաջարկ չենք քննարկել ՀՀ կառավարության հետ։ Արցախ վերադարձը մեր իրավունքն է, ինչը չի կարող խոչընդոտել և հակասել ՀՀ պետական շահերին»,- ընդգծել է Արցախի նախագահը։

Խոսելով Արցախի Հանրապետության օրվա մասին՝ Շահրամանյանն ասել է, որ այն մշտապես նշում էին որպես տոն, բայց այսօր այն ավելի շատ դառնության օր է։

«Մեծ հույսեր ունենք, որ կվերադառնանք հայրենիք, և այդ հարցը մշտապես մեր օրակարգում է։ Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը գլխավորում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում՝ Արցախ հնարավոր վերադարձի հարցերը քննարկելու նպատակով։ Բազմաթիվ են տարբերակներն ու առաջարկները։ Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալու, սակայն մեր վերադարձը հնարավոր կլինի միայն միջազգային երաշխիքներով։ Ամենակարևորը՝ պետք է ապահով զգանք մեր հայրենիքում»,- շեշտել է նա։

Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ՀՀ իշխանությունների խնդիրն է։

«Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելու հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ»,- եզրափակել է նա։

Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

telegram
Tags: ԱրցախՇահրամանյանՓաշինյան

Առնչվող Նորություններ

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին

06 Հուլիս 2025 23:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը համաձայնեցվել է Ալիևի հետ հանդիպումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը. Բագրատ սրբազանի նամակը ՔԿՀ-ից

06 Հուլիս 2025 19:56

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից հղած նամակում պնդել է, որ Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի...

Թվային զարգացումը կայուն աճի հիմնական ուղղություններից է․ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական ֆորումին

Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել

06 Հուլիս 2025 15:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Փաստին ուշադրություն է դարձրել «Հետք»-ը՝ նշելով, որ սա վարչապետի առաջին...

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

«Սամվել Կարապետյանի և եկեղեցու միությունը վախեցնում է» Փաշինյանին. քաղտեխնոլոգը գնահատել է ՀՀ ներքաղաքական գործընթացները

05 Հուլիս 2025 22:30

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, ըստ վերլուծաբան և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, վտանգ է ներկայացնում վարչապետ Նիկոլ...

Ավելին
  • Լուրեր
Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

07 Հուլիս 2025 00:50
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին

06 Հուլիս 2025 23:48
TikTok-ը մշակել է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի օգտատերերի համար

TikTok-ը մշակել է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի օգտատերերի համար

06 Հուլիս 2025 23:20
Վրաստանում կալանավորվել է հայտնի գործարար

Վրաստանում կալանավորվել է հայտնի գործարար

06 Հուլիս 2025 22:40
Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Եվրոպայի Մ20 չեմպիոն

06 Հուլիս 2025 21:51
Մասկը ներկայացրել է իր նոր կուսակցության գրանցման փաստաթղթերը

Մասկը ներկայացրել է իր նոր կուսակցության գրանցման փաստաթղթերը

06 Հուլիս 2025 21:12
Սիրիայում չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները

Սիրիայում չորրորդ օրն է՝ չի հաջողվում մարել անտառային հրդեհները

06 Հուլիս 2025 20:38
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին

Փաշինյան-Էրդողան հանդիպմանը համաձայնեցվել է Ալիևի հետ հանդիպումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը. Բագրատ սրբազանի նամակը ՔԿՀ-ից

06 Հուլիս 2025 19:56
Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում

Հայկ Պետրոսյանը համերգով հանդես կգա «Ի՞նչ կա Սյունիք» ծրագրի շրջանակում

06 Հուլիս 2025 19:28
Գյումրիում տեղի կունենա «Գինոսյանական օրեր» փառատոնը

Գյումրիում տեղի կունենա «Գինոսյանական օրեր» փառատոնը

06 Հուլիս 2025 18:25
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մարսելի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովն «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչում է և կպայքարի «Մեծ սաղավարտի» առաջին կիսաեզրափակչին մասնակցելու համար

06 Հուլիս 2025 17:20
ՔԿ-ն ծննդկան Մերի Գրիգորյանի մահվան գործով «Վանաձոր» ԲԿ-ի 3 բժշկի մեղադրանք է առաջադրել

Երևանում ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ ԱՆ

06 Հուլիս 2025 16:40
Мхитар Айрапетян: спутники не могут зафиксировать обстрелы на границе

Արհեստական բանականության Veo 3 գործիքը հասանելի է դարձել Հայաստանում․ ԲՏԱ նախարար

06 Հուլիս 2025 16:11
Թվային զարգացումը կայուն աճի հիմնական ուղղություններից է․ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական ֆորումին

Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել

06 Հուլիս 2025 15:17
«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

06 Հուլիս 2025 14:00
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին

06 Հուլիս 2025 13:05
Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

Երևանում 31 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ ԶԼՄ

06 Հուլիս 2025 11:45
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 11:00
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Գեղարքունիքում երկրաշարժ է տեղի ունեցել

06 Հուլիս 2025 10:34
«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37
Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Աշխարհում

Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

07 Հուլիս 2025 00:50

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի...

ԿարդալDetails
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին
Ներքաղաքական

Փաշինյանն զգում է՝ փակուղին, որով տանում է ՀՀ-ն, նոր «զոհողություններ» է պահանջում է. Զատուլին

06 Հուլիս 2025 23:48

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ