• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հունիս 2025 23:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Մի օր երեխաներին ցույց կտանք հայրենիքը»․ Գրիգորյանների կյանքն՝ Արցախի կորստից հետո

Արցախ, Հասարակություն, Հարցազրույց,
06 Դեկտեմբեր 2023 12:00
ShareShareShare
telegram

Գրիգորյանների ընտանիքն Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից է, որտեղ ապրել են մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ 3 երեխա ունեն՝ Լուսինեն, Արգինեն, Արմենը։ Աղջիկներն ամուսնացած են, փոքրը տղան է։ 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ընտանիքը բռնի տեղահանվել է Ստեփանակերտից և այսօր վարձով ապրում է Հրազդանում՝ կրտսեր աղջկա, ամուսնու ու նրանց երեխայի հետ։ 5 հոգանոց ընտանիքում ոչ ոք դեռ չի աշխատում, տան հայրը՝ Քաջիկ Գրիգորյանը, դեղագործ է, սրտի կաթված ստանալուց հետո հիմա ամեն ինչ չէ, որ կարողանում է անել:

Ընտանիքը նոր պայմաններին դժվարությամբ է հարմարվում։ Քաջիկ Գրիգորյանն Armenia Today-ին պատմում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Դրախտիկից վերջինն է դուրս եկել:

«Առավոտյան գնացինք խաղող հավաքելու ու ձայներ լսեցինք։ Հասկացանք, որ կռիվն արդեն սկսվել է։ Հավաքվեցինք ու եկանք տուն, տղաներից դիրքեր գնացին։ Քանի որ կաթված էի ստացել, չգնացի դիրքեր, բայց մինչև վերջին օրը մնացի գյուղում։ Հետո գնացի հարևան գյուղ՝ բարեկամներս այնտեղ էին, երբ այնտեղ էլ իրավիճակը լարվեց, մյուս գյուղ գնացի։ Մտածեցի՝ ինչքա՞ն կարող եմ ուրիշ տեղ մնալ, ուզում էի նորից մեր գյուղ վերադառնալ։ Եղբայրս դիրքերում էր, զանգեց ու ասաց՝ հանկարծ տուն չգնաս, թուրքերն արդեն գյուղում են։ Այդպես ամեն ինչ թողեցինք՝ եկանք Ստեփանակերտ»,- պատմում է նա։

Ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում վարձով է ապրել, հետո՝ ծերանոցում: 2023-ին Ստեփանակերտից վերջինը դուրս եկած ընտանիքներից են եղել։

«Թոռանս մանկապարտեզից տուն բերեցի ու կռիվն սկսվեց։ Մի քանի օր դադար տվեցին, մտածեցինք՝ կռիվն ավարտվեց, բայց ասեցին՝ չէ, ժողովուրդը պետք է դուրս գա քաղաքից, թուրքերն արդեն մտնում են Ստեփանակերտ։ Գնացինք Ստեփանակերտի օդանավակայան, մի 3 օր մնացինք, 4-րդ օրը դուրս եկանք։ Շատ լուրջ էր վիճակը։ Մեր տեղը չգիտեին։ Մտածել էին՝ բոլորն արդեն դուրս են եկել օդանավակայանից։ Ավտոկայանի տնօրենի համարը գտա, զանգահարեցի ու ասացի՝ դեռ 140 մարդ կա այստեղ։ Երկու ավտոբուս բերեցին, տեղավորվեցինք․ մեր դուրս գալուց մեկ ժամ հետո թուրքերը մտել են օդանավակայան»,- ասում է տան հայրը։

Հրազդան մեկ օրում են հասել։

«Անցակետում թուրքերը մտան, նաև հեռախոսներն էին նայում։ Ջուր էին հյուրասիրում, բայց գիտեինք, որ իրենց տված ջուրը չի կարելի խմել։ Ջուրը վերցրինք, բայց ճանապարհին թափեցինք»,- պատմում է նա։

Ընտանիքում կարոտով են հիշում Արցախը, ուր վերադառնալու հույսը տան ավագների մոտ գրեթե մարել է:

«Երբ դեռ Ստեփանակերտում էինք, հավատում էինք, որ կարող է հետ գնանք մեր տուն՝ Դրախտիկ։ Բայց արդեն հավատ չկա․․․»,- նշում է Գրիգորյանը։

Քաջիկի կինը` Ալվինա Գրիգորյանը, Ստեփանակերտում խանութում է աշխատել, Ադրբեջանի հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, տանն է եղել:

«Թոռս՝ Լուիզան, որը նոր էր եկել մանկապարտեզից, սկսեց լաց լինել ձայներից։ Ասաց՝ «տատիկ, ի՞նչ ձայներ են»։ Ասացի՝ բան չկա, հետո գրկեցի, գնացինք նկուղ։ Այնտեղ էլ շատ լացեց։ Հիմա երեխան ամեն ինչից վախենում է»,- ասում Ալվինան՝ նշելով, որ երեխային հոգեբանի մոտ են տարել։

Թոռներով շրջապատված Ալվինան չի կարողանում հարմարվել այն նոր կյանքին, որն ստիպված են Արցախից հեռու կառուցել։

«Հիմա շատ դժվար է, չենք հարմարվում»,- նշում է Ալվինան։

Կրտսեր աղջիկը՝ 23-ամյա Արգինեն, որն ամուսնու և փոքրիկ դստեր հետ ապրում է ծնողների հետ, Շուշիի Շրջանի Եղցահող գյուղ է հարս գնացել։ Մասնագիտությամբ մանկավարժ Արգինեի ամուսինը ՊԲ աշխարհազորային շտաբում է աշխատել։ Բլոկադայից առաջ ամուսնու հետ եկել է Հրազդան, հետո ամուսինը վերադարձել է Արցախ։ Օրեր անց ճանապարհը փակվել է, և ընտանիքը մի քանի ամիս իրարից հեռու է ապրել։ Ամուսինն առողջական խնդիրներ է ունեցել։ Բլոկադայի պայմաններում միայն ամիսներ անց են կարողացել Կարմիր խաչի միջոցով նրան Երևան տեղափոխել։

Արգինեն կարոտով ու ցավով է հիշում Արցախը։

«Ամեն ինչ հիշում ենք ու կարոտում։ Հիմա փորձում ենք մեր բալիկի հետ՝ իրենով առաջ գնալ։ Փորձում ենք իր միջոցով մոռանալ այդ ցավը, բայց շատ դժվար է»,- պատմում է Արգինեն։

Արցախ վերադառնալու հույսն Արգինեն չի կորցնում։

«Երևի մի օր կվերադառնանք ու մեր երեխաներին ցույց կտանք, թե որտեղ ենք ապրել, որտեղ է եղել մեր հայրենիքը։ Աղջիկս Ստեփանակերտում է ծնվել։ Ցավալի է, որ չի կարող տեսնել իր ծննդավայրը»,- նշում է Արգինեն։

Ամուսինը, երեխան ու Արգինեն պետական աջակցության ծրագրերից չեն օգտվում. սոցապից պատճառաբանել են, որ շահառու չեն։ Ընտանիքում միայն ծնողներն ու եղբայրն են սոցիալական աջակցության ծրագրերից օգտվում, որով փորձում են գոյատևել։ Հայրը Հադրութի Դրախտիկում տարիների ստեղծածը, իրական դրախտ հիշեցնող խաղողի այգիները հիշելով է փորձում Հայաստանում նոր կյանք կառուցելու ուժ գտնել։ Հայաստանից գնալու մտադրություն չունեն․ երազում են տան, աշխատանքի ու, ամենակարևորը, խաղաղության մասին:

Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։

Աննա Բադալյան

Armenia Today-ի՝ «Կյանքն՝ Արցախի կորստից հետո» շարքի նախորդ ռեպորտաժն՝ այստեղ։

telegram
Tags: «Կյանքն՝ Արցախի կորստից հետո»ԱրցախԱրցախից բռնի տեղահանվածներԳրիգորյանների ընտանիքՀադրութռեպորտաժ

Առնչվող Նորություններ

«Չուլանը քիչ է ասել», հակահայկական են». հարցում՝ եկեղեցիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

«Չուլանը քիչ է ասել», հակահայկական են». հարցում՝ եկեղեցիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

03 Հունիս 2025 19:05

Մեր եկեղեցիները չուլանացված են, ՀՀ կառավարության մայիսի 29-ի նիստին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ մարզահամերգային համալիրում հարսանիք...

Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին ուղղված սոցիալական աջակցության ծրագիրը․ ԶԼՄ

Արցախից բռնի տեղահանվածների համար «40+10» աջակցության ծրագիրը վերամեկնարկել է

03 Հունիս 2025 18:32

Հունիսի 1-ից վերամեկնարկել է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը, հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական...

Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին

Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին

03 Հունիս 2025 16:04

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է հունիսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը՝ կապված Գարեգին...

Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

03 Հունիս 2025 12:36

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 3-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումների մասին

03 Հունիս 2025 09:53

Հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 3-ին

03 Հունիս 2025 07:32

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ նախաքննության փուլում է. ՔԿ

Դատարանը մերժել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը․ փաստաբան

03 Հունիս 2025 23:29
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ

Իրավապահները պարզել են Երևանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածների ինքնությունը․ ԶԼՄ

03 Հունիս 2025 23:13
Հարավային Կորեայում հեղաշրջման փորձից հետո նոր նախագահ են ընտրել

Հարավային Կորեայում հեղաշրջման փորձից հետո նոր նախագահ են ընտրել

03 Հունիս 2025 22:50
Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ թքելով Երուսաղեմի հայկական եկեղեցու ուղղությամբ

Երկու իսրայելցի անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ թքելով Երուսաղեմի հայկական եկեղեցու ուղղությամբ

03 Հունիս 2025 22:13
Փաշինյանի հայտարարությունների հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով բողոք է ներկայացվել․ փաստաբան

Փաշինյանի հայտարարությունների հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով բողոք է ներկայացվել․ փաստաբան

03 Հունիս 2025 21:29
ՌԴ ԽՄԻՇ Դումայի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորին զրկել են պաշտոնից

ՌԴ ԽՄԻՇ Դումայի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորին զրկել են պաշտոնից

03 Հունիս 2025 20:44
Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ղեկավար

Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ղեկավար

03 Հունիս 2025 20:05
Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

Ընդդիմադիր պատգամավորները հայտնել են Սյունիքի սահմանամերձ գյուղերի տնտեսական վիճակի վատթարացման մասին

03 Հունիս 2025 19:32
«Չուլանը քիչ է ասել», հակահայկական են». հարցում՝ եկեղեցիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

«Չուլանը քիչ է ասել», հակահայկական են». հարցում՝ եկեղեցիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

03 Հունիս 2025 19:05
Վրաստանում հատուկ տեսակի կացության թույլտվություն կտրամադրվի ՏՏ ոլորտում աշխատող օտարերկրացիներին

Վրաստանում հատուկ տեսակի կացության թույլտվություն կտրամադրվի ՏՏ ոլորտում աշխատող օտարերկրացիներին

03 Հունիս 2025 18:52
Կառավարությունը մտադիր չէ շարունակել արցախցիներին ուղղված սոցիալական աջակցության ծրագիրը․ ԶԼՄ

Արցախից բռնի տեղահանվածների համար «40+10» աջակցության ծրագիրը վերամեկնարկել է

03 Հունիս 2025 18:32
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը խաթարելու մեջ

Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմից հետո ձեռք բերված ազդեցությունը Իսրայել-Թուրքիա միջնորդության համար․ Barron’s

03 Հունիս 2025 18:15
Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են զարգացումները Ուկրաինայի, Գազայի շուրջ

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են զարգացումները Ուկրաինայի, Գազայի շուրջ

03 Հունիս 2025 18:10
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե

Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման մեջ․ Հակակոռուպցիոն կոմիտե

03 Հունիս 2025 17:53
ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է ՀԱԷԿ-ում 3,4 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից մարզական վարժասարքի գործարկման մասին

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է ՀԱԷԿ-ում 3,4 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից մարզական վարժասարքի գործարկման մասին

03 Հունիս 2025 17:40
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 3-ին՝ ըստ ԿԲ տվյալների

03 Հունիս 2025 16:27
Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին

Սխալ հարցերը չեն կարող պատասխաններ ունենալ․ Արշակ սրբազանը՝ Փաշինյանի գրառման մասին

03 Հունիս 2025 16:04
Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ

Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»․ ԶԼՄ

03 Հունիս 2025 15:16
«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

«Արարատ-Արմենիան» գլխավորել է պորտուգալացի մասնագետ

03 Հունիս 2025 15:00
Լենսովետի թատրոնը հայտարարել է Բոյարսկու բեմ վերադառնալու մասին

Լենսովետի թատրոնը հայտարարել է Բոյարսկու բեմ վերադառնալու մասին

03 Հունիս 2025 14:48
ՀՀ-ին կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող 735 քմ մակերեսով հողամասը․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ-ին կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող 735 քմ մակերեսով հողամասը․ ՀՀ գլխավոր դատախազություն

03 Հունիս 2025 14:26
Հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը հաղթել է թուրք մարզիկին և 7-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն

Հայ բազկամարտիկ Արման Մրտեյանը հաղթել է թուրք մարզիկին և 7-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն

03 Հունիս 2025 13:59
Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը, քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

Կառուցապատողը շինթույլտվության հիմքով շարունակում է աշխատանքը, քանի դեռ չկա որոշում․ Ասատրյան

03 Հունիս 2025 13:48
Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է ներգաղթի քաղաքականության պատճառով․ հնարավոր են նոր ընտրություններ

Նիդերլանդների կառավարությունը փլուզվել է ներգաղթի քաղաքականության պատճառով․ հնարավոր են նոր ընտրություններ

03 Հունիս 2025 13:47
«Մի կաթիլ օվկիանոսում». շաբաթների շրջափակումից հետո Իսրայելը թույլատրել է օգնության մուտքը Գազա

Գազայում 27 պաղեստինցի է զոհվել հումանիտար օգնության կենտրոնի մոտ. ԶԼՄ

03 Հունիս 2025 13:19
«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

«Թումո» ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը մասնաճյուղ է բացել Ճապոնիայում

03 Հունիս 2025 13:01
Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

Բողոքի ակցիա Առինջ գյուղում (ուղիղ)

03 Հունիս 2025 12:36
Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

Թերհավաքագրումների հետևանքով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել․ Հայկ Կոստանյան

03 Հունիս 2025 12:34
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի «մատակարարումների խախտումներով»

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի «մատակարարումների խախտումներով»

03 Հունիս 2025 12:21
Անհանգստություններ ունենք․ խոսնակը՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների մասին

Անհանգստություններ ունենք․ խոսնակը՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունների մասին

03 Հունիս 2025 11:48
Լրագրող Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ 2 քրեական վարույթ նախաքննության փուլում է. ՔԿ
Իրավունք

Դատարանը մերժել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը․ փաստաբան

03 Հունիս 2025 23:29

Դատարանը մերժել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը, հայտնել է նրա փաստաբան Զարուհ Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ՝...

ԿարդալDetails
Շենգավիթում հնչել են կրակրոցներ, կա երկու վիրավոր․ ԶԼՄ
Պատահար

Իրավապահները պարզել են Երևանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածների ինքնությունը․ ԶԼՄ

03 Հունիս 2025 23:13

Իրավապահնեըր պարզել են հունիսի 2-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացածների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ