Եթե Արցախն ընկնի, նույն վտանգը կարող է սպառնալ Հայաստանին, Արցախում հումանիտար ճգնաժամի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որն այս օրերին Հայաստանում է։
«Առանց հայկական Արցախի Հայաստանի գոյությունն ավելի կվտանգվի, քան այսօր է վտանգված»,- ասել է նա։
Քոքսը շեշտել է, որ ոչ մի երկիր ու ազգ չի դիմադրել և չի դիմադրում Արցախի նկատմամբ Բաքվի տարածքային հավականություններին։
«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև քննարկվող պայմանագիրն ստորագրվի և Արցախը հանձնվի, տևական խաղաղություն չի լինելու»,- հավելել է նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի նաև ՀՀ-ի նկատմամբ։
«Ալիևը հայկական տեղանուններին ադրբեջանական անվանումներ է տալիս։ Ադրբեջանը Հայաստանն իր տարածքի մաս է համարում»,- ընդգծել է նա։
Վերջինս նաև նշել է, որ Ադրբեջանը կարողանում է պատերազմական հանցագործությունների և վայրագությունների դիմել խիստ անպատժելի մթնոլորտում։
Քերոլայն Քոքսը հայտնել է, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում եղել է Սյունիքում, մասնավորապես՝ Տեղ համայնքում, ինչպես նաև Լաչինի միջանցքի սկզբնամասում։
Մանրամասները՝ տեսանյութում։