Լաչինի անցակետում ադրբեջանցիներն ստիպել են շտապօգնության մեքենայի վրայից հանել Արցախի խորհրդանիշով պաստառը, տեսանյութը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ղարաբաղից հիվանդներին շտապօգնության մեքենայով Հայաստան տեղափոխելիս ադրբեջանցի սահմանապահները նկատել են խորհրդանիշները և ստիպել են հանել դրանք»,- հայտնում են ԶԼՄ-ները։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿՄԽԿ միջնորդությամբ 10 բուժառուներ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված ԲԿ-ներ։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, 2,5 մագնիտուդ ուժգնությամբերկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է,...