• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 19:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Անսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն․ Էլեն Առստամյան

Արցախ,
23 Օգոստոս 2023 19:37
ShareShareShare
Անսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն․ Էլեն Առստամյան
telegram

Անսպասելի հայտնվեցի ադրբեջանական տեսախցիկների առաջ, մտածում էի հանկարծ մի վատ բան չասեմ, ինձ էլ չբռնեն տանեն, Tert.am-ի հետ զրույցում պատմել է օգոստոսի 21-ին Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նկարահանված և ադրբեջանցի լրագրողների կողմից թիրախավորված ուսանողուհի Էլեն Առստամյանը։

Էլենի խոսքով՝ իր ամենամեծ վախը այդ պահին գերի ընկնելու վախն էր՝ հաշվի առնելով նախորդ երկու դեպքերը, որ տեղի էին ունեցել Վագիֆ Խաչատրյանի ու Ռաշիդ Բեգլարյանի հետ։

«Այդ օրը ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որտեղից ավտոբուսներով պետք է շարժվեինք դեպի ՀՀ։ Սկզբից ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց նախքան սահման հասնելը, ճանապարհին մի դեպք էր պատահել, ինչի պատճառով ես արդեն լարված էի։ Ավտոբուսի այն հատվածում, որտեղ ես էի նստած, ծուխ էր բարձրանում, ինչ-որ խնդիր էր առաջացել, երևի տաքությունից, ու ռուս խաղաղապահները անհապաղ մեզ դուրս հանեցին ավտոբուսից՝ ասելով, որ հնարավոր է այն պայթի։ Հետո, երբ հասանք անցակետի մոտ, ավելի լարվեցի, երբ տեսա զինված ադրբեջանցիների, հայ չկար, մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում իրենք ու լարվածությունս կրկնապատկվեց»,- ասել է Էլենը։

Նրա խոսքով՝ անցակետի մոտ սպասելիս՝ լարվածությունն էլ ավելի է մեծացել, երբ իրենց են մոտեցել ադրբեջանցի օպերատորներն ու լուսանկարիչները և սկսել նկարահանել իրենց։

«Նրանց ուղղությամբ փորձում էինք չնայել, տեսանյութում էլ կարող եք տեսնել, որ ես մեջքով շրջված եմ ու երբ ինձ հարց են տալիս, շրջվում եմ ու անսպասելի հայտնվում այդքան տեսախցիկների առաջ։ Ընդհանրապես չէի սպասում, որ լրագրողները կարող է մոտենան ու հարց տան, ես մեջքով էի ու լրագրողներին չէի տեսել։ Եկան, սկսեցին ռուսերենով ինչ-որ հարցեր տալ, ես սկսեցի ավելի շատ լարվել, երբ լրագրող աղջիկը սկսեց ադրբեջաներենով ինչ-որ հարցեր տալ ու մոտ մի տասը լրագրողներով հավաքվեցին գլխիս։ Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն տանեն, հատկապես, որ լսել էի նախորդ դեպքերի մասին։ Մտածում էի, ոչ մի վատ բան չասեմ, ի՞նչ անեի, ոչ հայ կար այնտեղ, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, մի աղջկա հետ էի ծանոթացել ճանապարհին, ինքն էլ կողքիս չէր այդ պահին, ինձ անպաշտան էի զգում, ռուսները, որ այնտեղ կանգնած էինիրենք էլ այդ պահին ոչինչ չեն արել»,- ընդգծել է նա։

Հարցին՝ նախքան սահմանը անցնելը իրենց զգուշացրե՞լ էին հնարավոր նման դեպքերի մասին, աշխատանքներ չէի՞ն տարել, թե ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում, Էլեն Առստամյանը պատասխանեց․

«Չէ, նման զրույց չի եղել, միայն ասում էին, որ հնարավոր է մեզ նկարեն, բայց չէին ասել, որ կարող է լրագրողներ մոտենան մեզ։ Երբ հասել էինք Գորիս, ինձ անծանոթ համարից ինչ-որ մեկը զանգել էր ու փորձում էր տեղեկանալ՝ ինչ է եղել, ինչու եմ նման բան ասել, չգիտեմ ով էր։ Այդ ընթացքում արդեն լարվել էր իրավիճակը, բոլորը ինձ վատ բաներ էին գրում։ Ինձ հետ նաև այս ընթացքում կապվել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անձամբ իր հետ ունեցել եմ հեռախոսազրույց։ Արդեն պարզ է, որ սա ադրբեջանցիների կողմից հատուկ էր կազմակերպված ու այդ տեսանյութը իրենք օգտագործեցին իրենց օգտին։ Ինձ քննադատող մարդկանց մեկ բան եմ ուզում փոխանցել՝ ես ոչ ոքից չեմ նեղանում, դա իրենց կարծիքն է ու իրենց քննադատելու իրավունքը; Աստված ամեն ինչ տեսնում է ու միայն Աստված գիտի՝ ինչ եմ ես այդ պահին զգացել։ Ինձ վիրավորանքներ գրող մարդիկ երևի չեն հասկացել, ես ինչ հոգեվիճակում եմ եղել»,- հավելել է Էլեն Առստամյանը։

Օգոստոսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում, իբրև թե, արցախցի ուսանողուհի Էլեն Առստամյանը իր գոհունակությունն է հայտնում ադրբեջանցիների՝ Լաչինում իրականացվող աշխատանքից։ Տեսանյութում պարզ երևում է 17-ամյա աղջկա վախեցած և շփոթված լինելը, ում հանկարծակի մոտենում են մի խումբ ադրբեջանցի լրագրողներ և սկսում հարցեր տալ։ Տասնյակ զինված ադրբեջանցիներով և լրագրողներով շրջապատված անչափահասը չի ասում ոչինչ «ամեն ինչ լավ է» և «ամեն ինչ լավ է լինելու» արտահայտություններից բացի։ Ավելի ուշ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է, որ Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով։

telegram
Tags: Ադրբեջանական քարոզչամեքենաԳեղամ ՍտեփանյանԷլեն ԱռստամյանՀակարիի կամուրջ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 8-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 2-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 7-ին

07 Հունիս 2025 07:44

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 7-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 19-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Պայքարը շարունակվում է․ ավարտվել է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Առանցքային հարցերում հաջողության չհասնելու դեպքում կդադարեցվի քննարկումը ՀՀ կառավարության հետ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

06 Հունիս 2025 00:35

Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2025 07:33

Հայաստանի մարզերում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում․ փաստաբան

04 Հունիս 2025 15:30

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է թշնամուն զենք-զինամթերք հանձնելու գործի շրջանակում՝ վկայի կարգավիճակով, լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։...

Ավելին
  • Լուրեր
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը չի պլանավորում խոսել Մասկի հետ առաջիկա օրերին

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են սկսվել միգրացիոն ծառայության ստուգումների պատճառով

07 Հունիս 2025 22:27
Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57
Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

Կստիպենք աշխարհին լսել մեր երաժշտությունը․ Արամ Խաչատրյան

07 Հունիս 2025 21:02
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico
Աշխարհում

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը չի պլանավորում խոսել Մասկի հետ առաջիկա օրերին

08 Հունիս 2025 19:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում խոսել Էլոն Մասկի հետ առաջիկա օրերին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան...

ԿարդալDetails
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Հասարակություն

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28

Ձեզ ենք ներկայացնում հունիսի 9-15-ի աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք, կարծես, ամենախաղաղ տրամադրությունը չեք ունենա հանգամանքների հետ մենամարտերում:...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ