Միացյալ Նահանգները պետք է օգտագործի իր լծակները՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել
է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհիտ Հաննան։
«Մինչ մենք խոսում ենք, հայերն ստանում են համամասնական կտրոններ, ինչպես ամերիկացիները Մեծ դեպրեսիայի ժամանակ:
Ադրբեջանն ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակել է Լաչինի միջանցքը, և դա հանգեցրել է սննդամթերքի և դեղորայքի մեծ պակասի։ ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր լծակները՝ վերջ դնելու Արցախի շրջափակմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: