Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ, հայտնում է Kavkaz-uzel-ը:
Կալաձեի թեկնածությունը ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կալաձեն քաղաքապետ է դարձել 2017 թվականին, իսկ երկրորդ ժամկետը սկսել է 2021-ին։
Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։