Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում եռօրյա համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնել է Tasnim-ը։
CASAREX 2025 կոդային անվամբ համատեղ ծովային փրկարարական և օգնության զորավարժությունները կմեկնարկեն հուլիսի 21-ին։
Զորավարժությունները կանցկացվեն Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի կողմից՝ «Միասին անվտանգ և պաշտպանված Կասպից ծովի համար» խորագրով։
Առաջիկա զորավարժություններին կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Իրանի իրավապահ մարմինների և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զինծառայողները, ինչպես նաև Կասպից ծովի մի շարք ափամերձ պետություններից դիտորդներ։
Նշվում է, որ փրկարարական և օգնության զորավարժությունները կուղղվեն ծովային անվտանգության բարձրացմանը և Կասպից ծովի երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ընդլայնմանը։