Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վիրավորվել է նախորդ ամիս Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով, հայտնել է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության երկու աղբյուրի։
Լրատվականի համաձայն՝ Իրանի առաջնորդը մասնակցել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստին, երբ տեղի է ունեցել հարձակումը։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ նախագահը ոտքի վնասվածքներ է ստացել արտակարգ ելքով փախչելու փորձի ժամանակ։ Հաստատվել է, որ նա իսկապես գտնվել է հարձակման վայրում և հստակ չէ՝ թիրա՞խ է հանդիսացել, թե՞ ոչ, նշել է կայքը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։