Թուրքական պետության դեմ ապստամբություն ծավալած Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է խմբավորման զինված պայքարի ավարտի և ժողովրդավարական քաղաքական անցման անհրաժեշտության մասին, հաղորդում է Reuters-ը:
Նա հայտարարությամբ հանդես է եկել տեսանյութի միջոցով, որը թվագրված է հունիս ամսով և հրապարակվել է ՔԲԿ-ին մոտ կանգնած Firat News Agency-ի կողմից: Օջալանը տեսաուղերձում Թուրքիայի խորհրդարանին կոչ է անում ստեղծել հանձնաժողով՝ զինաթափման վերահսկման և խաղաղության գործընթացի ընդհանուր կառավարման համար։
«Զինված պայքարի փուլն ավարտված է։ Սա պարտություն չէ, այլ՝ պատմական նվաճում է»,- ասել է նա։
Կուսակցությունը, որն արդեն չորս տասնամյակ ապստամբում է Թուրքիայի դեմ և ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, մայիսին որոշում էր կայացրել լուծարվել։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը սա անվանել էր «կարևոր քայլ դեպի ահաբեկչությունից զերծ Թուրքիա»։