Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, որը «հարգում է Բաքվի օրինական պահանջները», հայտնում Է Daily Sabah-ը:
Նշվում է, որ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին:
Հունիսի 30-ին Carnegie կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խաղաղության գործընթացը մեռյալ կետից շարժելու համար, հնարավոր է, փորձի համոզել Ադրբեջանին հրաժարվել ՀՀ սահմանադրության պահանջներից: Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ Հայաստանին և Ադրբեջանին առաջադրել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման սեփական ծրագիրը։ Middle East Eye պարբերականը նաև հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին պետք է հանդիպեն Դուբայում: