Իրանի Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, 2,5 մագնիտուդ ուժգնությամբերկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կմ հեռավորության վրա:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին:
Փորձագետները Վարդան Ոսկանյանը և Վարոըժան Գեղամյանն այսօր հայտնել են Իրանում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին։ Ոսկանյանի կարծիքով՝ Իրանը ներսից պառակտելու նպատակն է երկրին փորձառու դիվանագետներից զրկելը, որոնք կարող են գիտական ներուժի հիման վրա միջուկային տեխնոլոգիաներ զարգացնել։