Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իրանցի գործընկեր Աբաս Արաղչիին հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի վրա հարձակվելու համար:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը «երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի վրա հարձակվելու համար»:
Բացի դրանից, նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և ցավակցություն հայտնել Իրանի պաշտոնյաների և քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ Իրանի միջուկային օբյեկտների շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ առկա խնդիրները կարևոր է լուծել երկխոսության և դիվանագիտական միջոցներով:
Հունիսի 13-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «ապատեղեկատվություն» էր անվանել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին էթնիկ ադրբեջանցիների մասնակցության մասին հաղորդագրությունները: