Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական հյուր ռադիոընկերությունը։
Լրատվականի տեղեկությունների համաձայն՝ ԱԹՍ-ն հետախուզական գործառույթներ է իրականացրել։
Իրանը հունիսի 13-ին բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Թել Ավիվի՝ ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերվա հարձակման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորականներ են զոհվել: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։