Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, և այս պահին որևէ մտահոգիչ տվյալ չունեմ, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին անվտանգային իրավիճակին։
«Տարածաշրջանային ցանկացած էսկալացիա, բնականաբար, պետք է անհանգստություն առաջացնի բոլորիս մոտ»,- նշել է փոխնախարարը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հարձակման հնարավորությունը Սյունիքի վրա, նա ընդգծել է, որ ՀՀ ՊՆ-ն հետևում է իրավիճակին։
«Եթե կարիք լինի, ՀՀ-ն պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, իր ամբողջ ներուժի չափով։ ՀՀ-ն, սակայն, պետք է քաղաքական իմաստով ամեն ինչ անի, որ տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն»,- հավելել է Սարգսյանը։
Սյունիքի վրա հնարավոր հարձակման մասին հարցին պատասխանելով՝ ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ «բոլոր գնահատումներն արվել են»։ Այլ մանրամասներ փոխնախարարը չի հայտնել։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: