Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու՝ զգուշացնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի վատ է լինելու, Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Քանի դեռ ժամանակ կա այս ամենն ավարտելու, Իրանը պետք է համաձայնի գործարքին։ Պարզապես արեք դա, քանի դեռ ուշ չէ։ Իրանի կոշտ գծի որոշ կողմնակիցներ համարձակորեն խոսում էին, բայց չգիտեին, թե ինչ է պատահելու։ Հիմա նրանք բոլորը մահացել են։ Արդեն շատ մահեր և ավերածություններ են տեղի ունեցել, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածը դադարեցնելու, քանի որ հաջորդ պլանավորված հարձակումներն ավելի դաժան կլինեն»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելն արդեն իսկ ունի մեծ քանակությամբ ամերիկյան զենք և կստանա «ավելի շատ»։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը։