Իսրայելի հարվածից հետո Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Իրանի իշխանություններին հայտնել է, որ պատրաստ է որքան հնարավոր է շուտ ժամանել երկիր՝ միջուկային անվտանգությունն ապահովելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա երկու երկրներին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ իրադարձությունների հետագա սրացումից խուսափելու համար։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը։