Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ Իրանի ուղղությամբ Իսրայելի հարձակման հետևանքով Երևանից և դեպի Երևան թռիչքներ են չեղարկվել։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից չեղարկվել են Երևան-Թել Ավիվ-Երևան, Դուբայ-Երևան-Դուբայ, Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։
Աղաբեկյանը նշել է, որ երեք միջազգային՝ Մոսկվա-Դուբայ, Մինվոդի-Դուբոյ, Կազան-Շարժա չվերթերի օդանավերը հարկադիր վայրէջք են կատարել իրենց համար տրանզիտային «Զվարթնոց» օդանավակայում։
Նա հավելել է, որ Իրանի օդային տարածքը փակվել է հունիսի 13-ի գիշերը՝ 4։30-ից։
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածել է Իրանին, ինչի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։
«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման ցուցանակի տեղեկատվության համաձայն՝
Հունիսի 13-ին չեղարկվել են՝
Աբու Դաբի – Երևան 5W 7013 մեկնումը՝ ժամը 09:45-ին,
Շարջա – Երևան, G9 246 մեկնումը՝ ժամը 11:10-ին
Դուբայ – Երևան, FZ 717, մեկնումը՝ ժամը 11:25-ին
Աբու Դաբի – Երևան, 3L 441, մեկնումը՝ ժամը 12:20-ին
Թեհրան – Երևան, 6A 222, մեկնումը՝ ժամը 15:10-ին
Թել Ավիվ – Երևան 3F 874, 15:20
Աբու Դաբի-Երևան 5W 7187 չվերթը ուշացել է
Ժամը 19:30-ի փոխարեն ժամանումը նախատեսված է ժամը 21:15-ին
Հունիսի 14-ին չեղարկվել է՝
Դուբայ – Երևան, FZ 717 չվերթը, որը պետք է մեկներ ժամը 11:25-ին