Վրաստանի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է իր հրաժարականի մասին, տեղեկացրել է 1tv.ge-ն:
Անդրադառնալով իր երկարամյա ծառայությանը, որն սկսվել էր 2011 թվականին և որի ընթացքում նա առանցքային դեր էր խաղացել իշխող «Վրազական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած քաղաքական գործընթացներում, Գոմելաուրին նշել է, որ որոշումն ընդունելն իր համար հեշտ չէր:
Նա հպարտություն է հայտնել երկրի ձեռքբերումների համար և վերահաստատել իր նվիրվածությունը կառավարական թիմին՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին աջակցել պետությանը։
Գոմելաուրին, որ զբաղեցրել է ՆԳ նախարարի, Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, նշել է, որ երկրում այժմ կայուն իրավիճակ է, և ինքը ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին։
Ekhokavkaza-ն հիշեցրել է, որ նա ներառվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ մի շարք երկրների պատժամիջոցների ցուցակներում՝ երկրում ցույցերը ոչ թույլատրելի կերպով ցրելու համար: