Ստամբուլում ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի վիրավորների թիվը գերազանցել է 200-ը, հայտնել է Euronews-ը։
Զոհերի թիվն ապրիլի 24-ի դրությամբ հասել է առնվազն 236-ի։ Նշվում է, որ վնասվածքների մեծ մասը քաղաքացիներին ստացել են խուճապի և շենքերից ցատկելու փորձերի արդյունքում:
Թուրքական իշխանությունների տվյալներով՝ զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ապրիլի 23-ին թուրքական ամենամեծ քաղաքում 6․2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչին հաջորդել էր ևս մեկ ցնցում՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ավելի քան 150 վիրավորի մասին։