Թուրքիայի ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (AFAD):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանիսա քաղաքից 135 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ բնակվում է շուրջ 243 հազար մարդ: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
AFAD-ը նաև տեղեկացրել է, որ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չանաքքալեի նահանգում։