Տարածաշրջանում նոր իրողություններ կառուցելու, խաղաղություն, կայունություն հաստատելու նոր հնարավորություններ են ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Եկել է ժամանակը, որ հայկական կողմն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,- ասել է արտգործնախարարը։
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։
Հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։
Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելիս թուրք երիտասարդ է կորել
Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրն անհետացել է, գրում է Ermenihaber-ը՝...