Հուլիսի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ МГИМО-ի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի համալիրը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 – ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման խնդիրները, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև հումանիտար հարցերն ու կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները», – այս մասին РИА Новости – ին հայտնել են МГИМО-ից:
Հայաստանի կողմից համակարգողը եղել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը։