Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-յան իր միկրոբլոգում։
ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից։
Կլաարը կարճատև այցով ժամանել էր Հայաստան։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը միջազգային հանրության շարունակական ուշադրության անհրաժեշտությունը։ Կլաարը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։