ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ Գաբրիելյանը նաև հայհոյանք էր հնչեցրել։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ամենից հետո չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել՝ նա նշել էր, որ «2026-ին իշխանությունը փոխվելու է, և մանդատը վայր դնելու կարիք չի տեսնում»։