Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 5-ին երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա այցելելու հրավեր է ուղարկել, հայտնում Է Middle East Eye-ն՝ հղում անելով բարձրաստիճան հայ դիվանագետին:
Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը «լավ» անվանած աղբյուրի խոսքով՝ ավելի ուշ հրավերը պաշտոնապես ձևակերպվել է դիվանագիտական խողովակներով:
Նշվում է նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հունիսի 16-ին գտնվել է Անկարայում՝ այցը նախապատրաստելու նպատակով:
Փաշինյանը Թուրքիա էր այցելել հունիսի 20-ին։ Երկրի նախագահի հետ բանակցությունների ընթացքում նա քննարկել էր Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները: