Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Էստոնիա, հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարիի և վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Կառավարությունների ղեկավարները մամուլի համար հայտարարություններով հանդես կգան։
Հայաստանի վարչապետը կայցելի նաև e-Estonia բրիֆինգ կենտրոն։ Նախատեսվում է նրա հանդիպումը Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։