Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր կանոնադրության նախագիծը, որտեղ, ի տաբերություն նախորդ կանոնադրության, բացակայում է Արարատ լեռան հետ կապված ձևակերպումը, գրում է Civilnet-ը:
«Կուսակցության գործող կանոնադրության մեջ կա ձևակերպում՝ «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»։ Նոր նախագծում այս դրույթը բացակայում է»,- ասված է հրապարակման մեջ։
Նոր կանոնադրության փոփոխությունը նախատեսվում է վերջնականապես հաստատել սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՔՊ համաժողովի ընթացքում, հավելել է կայքը։
Նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո Արարատ լեռն անցել է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասն է համարվում 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։
Կարդացեկ նաև՝
Արարատի մասին դիսկուրսի ներքո Հայաստանը չի կարող մարտունակ բանակ ունենալ․ Փաշինյան
Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ, կա հստակ գծված սահման․ Փաշինյան



























