Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանի շահերը պաշտպանող կաշառակերության գործով, հայտնել է AFP-ն։
Լինտները ներգրավված էր «ադրբեջանական գործում», որը կապված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումների վրա ազդելու հետ՝ պատգամավորներին կաշառելու միջոցով։
Հետաքննության համաձայն՝ 2014 թվականին Լինտները պայմանավորվել էր պատգամավոր Կարին Շտրենցի հետ, որ նա կքվեարկի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի օգտին՝ ամսական 7500 եվրո վճարի դիմաց։ Դատարանը որոշել է նրա ժառանգներից բռնագանձել շուրջ 110 000 եվրո, որը, ենթադրաբար, ստացվել էր Լինտներից։ Նա ինքը պնդում է, որ զբաղվում է «սովորական լոբբինգով», սակայն դատարանը մերժել է այս տարբերակը։
Գործին ներգրավված էր նաև պատգամավոր Ակսել Ֆիշերը, որի գործը կվերաբացվի աշնանը՝ բժշկական պատճառներով։ Երկու այլ մեղադրյալի դեմ վարույթը դադարեցվել է տուգանքների վճարումից հետո։
Հիշեցնենք, որ մեղադրանքները ներկայացվել էին 2024 թվականի հունվարին։