ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել էր հուլիսի 29-ին՝ Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընթացքին, մտքեր փոխանակել հնարավոր համատեղ ծրագրերի շուրջ:
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։