ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական որոշում ունի Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակել, որպեսզի ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնի նախկին պաշտոնին, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչապետը հայտարարել է, որ ՊՎԾ-ի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին, սակայն ավելի ուշ կորոշի ինչ անել այդ կարևորագույն պաշտոնի հետ:
Հուլիսի 17-ին Պետրոսյանն ազատվել էր պաշտոնից։ Նույն որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել էր ղեկավարի տեղակալ Բազիկյանին։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Պետրոսյանը հուլիսի 21-ին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում ժամանել էր ընկերություն, հայտարարել, որ իր ժամանակավոր կառավարման տակ անցած ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։