Հունիսի 29-ից 30-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ըստ գերատեսչության՝ հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա Միրզոյանի և Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: