Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել է իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Գրավոր հայտարարությունը տարածվել է նրա փաստաբանների կողմից։
«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»,- գրել է Աջապահյանը:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։
Հունիսի 27-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել էր իմփիչմենթի շրջանակում վարչապետի թեկնածությունից՝ հօգուտ Աջապահյանի։ Նրա խոսքով՝ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը ու Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։