Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշելու է Եվրամիության հետ մերձեցման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնների միջև եղած հակասությունները, հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին։
«Ես պատրաստվում եմ ստորագրել նամակ՝ ուղղված իմ գործընկեր Մհեր Հերբերտիին (ՀՀ փոխվարչապետ Գրիգորյան-AT) այն մասին, որ, մեր կարծիքով՝ այս գործողությունները (ԵՄ-ի հետ մերձեցման նորմերը-AT) հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին», – ասել է Օվերչուկը։
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ իրենք կքննարկեն համապատասխան միջոցառումների կիրառման հարցը։
«Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Եվրամիության մերձեցման շրջանակներում։ Մենք նշում ենք, որ ՀՀ իրավական շրջանակներում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են որոշ հավաստագրման կանոններ», – հայտարարել է Օվերչուկը։
Հունիսի 20-ին Օվերչուկը թվարկել էր ԵՄ-ի հետ մերձեցման տնտեսական հետևանքները ՀՀ քաղաքացիների համար։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։