«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տանը կատարվող խուզարկությունը:
«Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին բակում, հակահարված տվեցին»,- ասել է նա RT-ին։
Կարապետյանը հայտնել է նաև, որ այժմ փակ է Երևանի ամբողջ փողոցը, որտեղ գտնվում է իր տունը:
Ավելի վաղ Կարապետյանը մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Նա նաև չի բացառել, որ գործարարին կարող են ձերբակալել։