Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք»,- ընդգծել է Փաշինյանը:
Հայաստանի ԱԳՆ-ն խորը մտահոգություն էր հայտնել Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակման կապակցությամբ և դատապարտել նման գործողությունները:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Կարդացեք նաև՝ Փորձագետները գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը` Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին