Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել է «Ազատություն»-ը։
Ըստ լրատվականի՝ նա չի մանրամասնել, թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը և չի հայտնել այցի օրը։
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ և քննարկել Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան դիմավորել էր Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Վերջին անգամ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել Անթալիայի տնտեսական ֆորումին։