Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ կկայանա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման:
Ապրիլի 3-ին Բարոն դատապարտել էր Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն անընդունելի էր համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի նոր պայմանները։