Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրասենյակը Բաքվից ներողություն է խնդրել քաղաքական գործչի կողմից Արցախի դրոշի հրապարակման և սոցիալական ցանցերում Լեռնային Ղարաբաղի մասին գրառման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Գերմանիայի նախագահի դաշնային կանցլերի ղեկավար Դյորտե Դինգերն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակում նշել է, որ գրառումն արվել է «տեխնիկական սխալի պատճառով» և որևէ նշանակություն չունի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցում Բեռլինի դիրքորոշման համատեքստում։
Դինգերը վստահեցրել է, որ ապրիլի 2-ին Շտայնմայերի այցը Բաքու ուղղված է Ադրբեջանի հետ գործընկերության ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելուն։
Մարտի 31-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Շտայնմայերը սոցցանցերում հրապարակել էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի լուսանկարը։ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին: Միջազգային իրավունքի տեսակետից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այն հիմնականում բնակեցված է հայերով: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ բազմիցս զինված բախումներ են տեղի ունեցել»,- գրել էր նախագահը այս հրապարակման մեջ, որն ավելի ուշ հեռացվել էր։
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ դեսպանին «վճռական» բողոք էին հայտնել։
Բրիտանացի պատգամավորներն իրենց կառավարությունից պահանջել են հայ գերիներին ազատելու հարցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Բրիտանացի պատգամավորներն իրենց երկրի կառավարությունից պահանջել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար, հայտնել են Free Armenian...