Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Շտայնմայերը ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Նրան ուղեկցում էր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Գերմանիայի նախագահը Հայաստանում կլինի մարտի 30-ից ապրիլի 1-ը։ Շտայնմայերը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի Դիլիջանի գործարարների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրին։
Ապրիլի 1-ին Ադրբեջանում Շտայնմայերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև քրիստոնյա, մահմեդական և հրեա հոգևորականների հետ՝ կրոնների միջև հանդուրժողականության և փոխըմբռնման շուրջ։