ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստում քննարկվել են խմբակցության գործունեությունը, ներքաղաքական առկա խնդիրներն ու հնարավոր զարգացումները, հայտնում են դաշինքից։
Նիստը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքից հավելել են, որ անդրադարձ է կատարվել նաև աշխարհաքաղաքական իրավիճակին, արտաքին խորացող մարտահրավերներին։
Դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անցկացնելու։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը թերթին մանրամասնել էր, որ Քոչարյանի հետ կամփոփեն տարին ու կքննարկեն առաջիկա անելիքները թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարի վերաբերյալ: