Լեռնային Ղարաբաղի հարցը իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այն «փոխզիջումների փաթեթները», որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել է հետևյալի մասին, որ ՀՀ պետք է գոյություն չունենա։
«Դա այն մասին է եղել, որ Հայաստանի վզից գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել։ Ես հենց դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետություն ունենալու շանս ենք ստացել։ Եվ այն, որ մենք այսօր ունենք պետություն, դուք այստեղ նստած եք, բա կապիտուլյացիա արված պետությունում այդ ո՞նց են եղել ընտրություններ, որ դուք էլ մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք, մի հատ էլ՝ հարց եք տալիս, դրա համար աշխատավարձ եք ստտանում, կաբինետ եք ստացել, գործուղումների եք գնում․․․»,- ասաց Փաշինյանը։
Նա նշել է, որ ընդդիմությունն ու Հայաստանի «հովանավորներն» ամեն ինչ արել են, որ 2021 թվականին Հայաստանում ընտրություններ տեղի չունենան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քննչական կոմիտեն Armenia Today-ին մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը։ Ըստ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի՝ անհետաձգելի...
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնաբանել է գործարարի՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոն...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել է հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի այն աշխատողներին, որոնք զբաղված են «քաղաքական խարդավանքներով», գրել է նա...
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «Կորովկա» ապրանքանշի «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների պատճառով, հայտնել են տեսչական մարմնից։...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news