Հայաստանը դեկտեմբերին կանցկացնի Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Միջոցառումը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա և կանցկացվի դեկտեմբերի 12-13-ը, ասել է փոխնախարարը։
Կոստանյանն ընդգծել է, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Ցեղասպանության կանխարգելման չորրորդ գլոբալ ֆորումը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կմասնակցի մարտի 30-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններին, խորհրդարանում այդ մասին նա...