Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Խոսնակի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
Հունվարի 11-ին Ստեֆան Սեժուրնեն զբաղեցրել էր Ֆրանսիայի արտգործնախարարության նոր ղեկավարի պաշտոնը։ Նա կփոխարինել էր Կատրին Կոլոննային, ով 2022 թվականի մայիսից գլխավորում էր ֆրանսիական դիվանագիտությունը։
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...