ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել են մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ:
Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հակիրճ գրել է՝ «Շնորհավոր Մայիսի 9-ը»։
Սարգսյանի անունից Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել։
«Այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին»,- ասված է երրորդ նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: