ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ապրիլի 6-ը և 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ»-ում, հայտնել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` Փաշինյանի թիկնազորը, ապա իր ընտանիքը։
Թերթը գրել է, որ «Ապագա ռեզորթ»-ում այս պատվիրակություններին երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են իրենց հաշվին, ինչն առաջին դեպքը չէ:
Թերթը հավելել է, որ եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում և ուրախանում են այս այցելություններից, ապա ռեզորթի շարքային աշխատակիցներն «ամեն տեղ բողոքում են այս արշավանքներից»:






































