Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Կանադան քննարկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Կանադան քննարկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Կանադան քննարկել է Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, հաղորդում է Կանադական հեռարձակման ընկերությունը (CBC):

«Կանադան և նրա դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժման համար, որը հարուցել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը դեպի հարևան Հայաստան»,- գրում է CBC News-ը՝ վկայակոչելով Կանադայի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման կոմիտեին: 

CBC-ն նաև հայտնել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերների նախազգուշացումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար Բաքվի դեմ պատժամիջոցների վտանգի առնչությամբ: «Այժմ պատժամիջոցների կիրառումը կարող է խաթարել շարունակվող խաղաղության ջանքերը», — ասել է նա՝ ելույթ ունենալով Երևանից հեռուստատեսային կոնֆերանսի ժամանակ:

Թերները հիշեցրել է Հայաստանին ռազմական աջակցության մասին Ֆրանսիայի հայտարարությունները, որոնք «ստիպել են Ադրբեջանին հրաժարվել պլանավորված միջազգային հանդիպումներից և քննարկումներից, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը»: Դեսպանի խոսքով՝ ներկայումս քննարկումներ են ընթանում պատժամիջոցների գործիքների կիրառման համապատասխան ժամանակի շուրջ։ Նա նաև ընդգծել է Օտտավայի կոչը Բաքվին՝ երաշխավորելու Ղարաբաղը լքած հայերի վերադարձի իրավունքը։

CBC-ն գրել է նաև փորձագետների մասին, ովքեր համաձայն չեն Բաքվի դեմ կանադական պատժամիջոցների բացասական հետևանքների վերաբերյալ Թերների հայտարարություններին։

«Դրանք (պատժամիջոցները — խմբ.) նախազգուշացում կլինեն այն մասին, որ Կանադան ակնկալում է Ադրբեջանից պաշտպանել մշակութային ժառանգությունը, պաշտպանել մնացած մի քանի էթնիկ հայերին, պահպանել տեղահանվածների վերադարձի իրավունքը և ապահովել ահաբեկիչների անվան տակ [ադրբեջանական] ռեժիմի կողմից ձերբակալված քաղաքացիական առաջնորդների նկատմամբ արդար վերաբերմունք»,- ասել է Վինձորի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քրիստոֆեր Ուոթերսը:

Փորձագետը հիշեցրել է Կանադայի կառավարության կողմից Թուրքիային անօդաչու թռչող սարքերի մասերի վաճառքը, որոնք օգտագործվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմում։ Ուոթերսը նաև մատնանշել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների զավթումը և Ադրբեջանի կառավարության հռետորաբանությունը, որը պահանջում է «հերթական հողակտոր Հայաստանի ներսում»:

Օտտավայի համալսարանի Կովկասի քաղաքականության փորձագետ Ժան-Ֆրանսուա Ռատելը Կանադայի կառավարությանը կոչ է արել աջակցել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի կանոնադրության վավերացմանը, քանի որ դա կհանգեցնի Լեռնային Ղարաբաղում «ենթադրյալ էթնիկ զտումների» հետաքննությանը:

Քվեբեկի պատգամավոր Ստեֆան Բերգերոնը CBC-ին ասել է, որ Ադրբեջանը կարող է համարձակություն զգա ևս մեկ հարձակում իրականացնելու համար՝ իր վերջին ռազմական հաջողությունների պատճառով:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։ Համաձայն ՀՀ ՔԿ վերջին տվյալների՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+