Հանրապետության նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մարալչյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 26-ին։